Սա ամենամեծ պատգամն ու ուղերձն էր, որից հետո ես միայն կարող եմ լուռ մնալ

«Մեր մեծ մայրիկներից մեկը քիչ առաջ ինձ հուզված ու թաց աչքերով ասում էր՝ այս Շարժումը ժամանակ վատնելու չտանես, պետք է հասցնել ավարտին։ Սա ամենամեծ պատգամն ու ուղերձն էր, որից հետո ես միայն կարող եմ լուռ մնալ։ Ես բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ինձ մի կյանք է տրված ու այն ուխտն եմ արել, որ մեր երկիրը, մեր պետությունը պետք է ազատագրվի այս չարիքից, մայրիկ ջան։ Ձեր օրհնությամբ թող լինի, ձեր թաց աչքերի պատասխանը թող լինի»- աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում»,- ասաց նա։
Կարծիքներ