Բլինքենն անխուսափելի է համարում Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անխուսափելի է, և Կիևը դաշինքին միանալու ճանապարհին է։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Հուլիսյան գագաթնաժողովում մենք հայտարարեցինք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ուղին անշրջելի է։ Եվ առաջին անգամ ՆԱՏՕ-ն ստեղծեց հրամանատարություն, որը նախատեսված էր աջակցելու Ուկրաինայի անդամակցությանը: Ուկրաինան Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհին է»,-ասել է Բլինքենը, որի խոսքերը հրապարակել է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական կայքը։
Միաժամանակ պետքարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան մի շարք անհրաժեշտ բարեփոխումներ է իրականացնում։ Մասնավորապես, ներդրումները հեշտացնելու նպատակով ստեղծվել է 350 մլն դոլար արժողությամբ ռազմական ռիսկերի վերաապահովագրության մեխանիզմ։
Կարծիքներ