Ազատագրական շարժումը մասնակցելո՞ւ է այսօրվա հավաքին

Ազատագրական շարժումը մասնակցելո՞ւ է այսօրվա հավաքին

Մենք փորձեցինք պարզել, թե ընդդիմադիր դաշտից ով է մասնակցելու այսօրվա հանրահավաքին։ Կապվեցինք վերջին շրջանում ամենաակտիվ ուժերի մեկի՝ «Ազատագրական շարժման» առաջնորդների հետ։

«Ազատագրական շարժման» հիմնադիրներից Վահագն Չախալյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Ազատագրական շարժումը» ազատ է թողել իր անդամներին, շարժման անդամներից ամեն մեկն ունի իր անհատական դիրքորոշումը, համընդհանուր մասնակցություն այսօրվա հավաքին չի լինի: Ես ինքս մասնակցելու եմ այսօրվա հանրահավաքին: 2020 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանի հրաժարականով ցանկացած ակցիայի մասնակցել եմ և մասնակցելու եմ»: 

Այն հարցին, թե «Ազատագրական շարժումը» Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով որքա՞ն ստորագրություն է հավաքել մինչ օրս, մեր զրուցակիցն ասաց. «Կոնկրետ չգիտեմ, սակայն տասը հազարն անցնում է։ Ցավոք, ստորագրահավաքը դեռևս միայն Երևանում և Ստեփանակերտում է իրականացվել»,- ասաց Չախալյանը: