Վեթթինգի պետք է ենթարկվեն բոլորը

Վեթթինգի պետք է ենթարկվեն բոլորը

Հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ մի փուլում «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում որոշում կայացվի, որ շրջափակվում է Սահմանադրական դատարանը, եւ ինչպես խորհրդարանին, ԲԴԽ-ին, դատարաններին, ՍԴ-ին եւս «հրաժարական» պարտադրվի, այլ կերպ ասած` ուրույն «վեթթինգի» ենթարկվի ՍԴ-ն՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Ես կարող եմ եզրակացնել, որ ինչ-որ մի փուլում կարող են եւ վեթթինգի ենթարկվել լրագրողները, որպեսզի հասկանանք, թե որտեղից են ֆինանսավորվում տարբեր կայքեր, տարբեր լրագրողներ, որովհետեւ կա շատ մեծ կասկած, որ վերջիններս որոշակի պատվեր են կատարում իշխանությունների դեմ։

Վեթթինգի պետք է ենթարկվեն բոլորը՝ սկսած «Արարատնյուզից» մինչեւ բոլոր կայքեր, լրատվամիջոցներ, այլ կերպ ասած` ես առաջարկում եմ սկսել լրատվամիջոցների վեթթինգից»: Դա դեռ կհասցնեք, թեեւ ձեր առաջնորդը շարունակ խոսում է խոսքի աննախադեպ ազատությունից․ ես Ձեզ հարցնում էի ՍԴ շրջափակումից։ «Կյանքը ցույց կտա»: Ե՞րբ ցույց կտա։ «Երբ որ ժամանակը գա»: Փաստորեն, չեք բացառում ՍԴ շրջափակումը։ «Կարող է ժամանակը գա` իհարկե, բացառենք. քաղաքական գործիչը երբեք ոչինչ չպետք է բացառի»: