Փաշինյանը ներկայացրեց Արմավիրի նոր մարզպետին

Փաշինյանը ներկայացրեց Արմավիրի նոր մարզպետին

Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գրավոր ընթացակարգով Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակել են իրենց գործընկեր Էդվարդ Հովհաննիսյանին: Ապա հիշեցրեց, որ ինքը նախկինում եղել է ՊԵԿ նախագահ:

Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց «մեծարգո պարոն վարչապետին» բարձր վստահության համար:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվել էր այս տարվա ամռանը` հունիսի 5-ին: Նրա ազատման վերաբերյալ այդպես էլ որևէ հոդաբաշխ բացատրություն չտրվեց: