«Կան խախտումներ, բայց դրանք բավարար չեն քրեական հանցագործության մասին պնդում անելու»

«Կան խախտումներ, բայց դրանք բավարար չեն քրեական հանցագործության մասին պնդում անելու»

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ռ. Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ եւ Գլխավոր դատախազություն։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց․ «Իմ գնահատմամբ իրավաչափ են որոշումները, որոշակի տեխնիկական խնդիրներ կային, որոնց մասին մենք բարձրաձայնել էինք դատական վարույթի շրջանակում, որոնք անկախ որոշումից շարունակում են առկա լինել, բայց այդ խախտումները մեր գնահատմամբ՝ բավարար չեն քրեական հանցագործության մասին պնդում անելու, մտածելու։ Օրինակ՝ մեզ եզրափակիչ խոսքի իրավունք չտրվեց»։

Օրբելյանի խոսքով՝ երբ խափանման միջոցի հարցը քննարկվում է, պետք է հոդվածի սահմանադրականությանը հարցը եւս քննարկվի․ «Մենք ասել ենք, որ պարտադիր տարր է հանդիսանում այն հոդվածի սահմանադրականությունը, որը կիրառվում է։ Օրինակ՝ եթե կալանավորվում է 300․1 հոդվածով եւ կասկած կա, որ այդ հոդվածը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ, այդ հարցը պետք է պարզվի, նոր դրանից հետո կալանքի հարց քննարկվի»։