«Ինստագրամում» նոր ֆունկցիոնալ կոճակ է գործարկվել

«Ինստագրամում» նոր ֆունկցիոնալ կոճակ է գործարկվել

«Ինստագրամում» նոր ֆունկցիոնալ կոճակ է ավելացվել։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, այսուհետ սոցիալական այս կայքի օգտատերերը կարող են մեկմեկու ձայնային հաղորդագրություն ուղարկել։ Այսպես, ձայնային հաղորդագրություն ուղարկելու համար բավական է հաղորդագրությունների Direct բաժնում սեղմել միկրոֆոնի նշանի վրա եւ պահել այն։ Առավելագույն ժամանակը ձայնագրության համար մեկ րոպեն է։

Նշենք, որ «Ինստագրամն» այս տարվա հունիսին ավելացրել էր նաեւ տեսազանգի հնարավորություն իր օգտատերերի համար։