Վարչապետի և ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսող երկրում ձեր ասածը փիլիսոփայական է հնչում. Փաշինյան (Տեսանյութ)

Եթե մեկն ինձ զանգել է, որով հետաքրքրվում են իրավապահները, ի՞նչ իրավունք ունեն ինձ գաղտնալսեն: Եթե այն անձը, որի հետ ես խոսում եմ, նա նույնպես հետաքրքիր է դառնում իրավապահներին, պետք է գնան դատարաններով իրավունք ստանան նաեւ նրան գաղտնալսելու: Այս բոլոր գործերը կգնա եվրադատարան: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի եւ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։