Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 142 մարդ 

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 142 մարդ 

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 2 262-ով։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը հասել է 252 720-ի։ Վերջին քսանչորս ժամվա կտրվածքով մահացությունների թիվը կազմել է 142 մարդ։ Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր, մահացությունների թիվը կազմում է 12 447 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 215 500 մարդ։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 12 393 488 մարդ: Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 557 491 մարդ, առողջացածներինը` 7 224 882 մարդ: