Դատախազ, դուխով. ցույցի մասնակիցները Վերաքննիչի դիմաց են (տեսանյութ)

Դատախազ, դուխով. ցույցի մասնակիցները Վերաքննիչի դիմաց են (տեսանյութ)

Գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով մի խումբ քաղաքացիներ այժմ հավաքված են Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց։ Նրանք վանկարկում են «Մանվել, տուշոնկա»։ Ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանն իր ելույթում նշեց. «Տուշոնկի տեղը խցում ա»։

Այնուհետեև սկսեցին ոգեւորել դատախազներին՝ վանկարկելով «Դատախազ, դուխով»։

Նշենք, որ այսօր 16։00֊ին Վերաքննիչը քննելու է դատախազության բերած բողոքը՝ առաջին ատյանի որոշման դեմ, ըստ որի, Գրիգորյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոփոխվեց։