ՆԱՏՕ-ն կընդունի նոր միջուկային ռազմավարություն

ՆԱՏՕ-ն կընդունի նոր միջուկային ռազմավարություն

Հյուսիս-Ատլանտյան դաշինքը առաջին անգամ տասնամյակներ ի վեր, կընդունի նոր միջուկային ռազմավարություն՝ Ռուսաստանի ներկայացրած «միջուկային վտանգի» պատճառով։ Այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը՝ վկայակոչելով դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի տարածած հայտարարությունը։

Ստոլտենբերգը նաեւ ասել է, որ իրենք նոր մարտահրավերների առաջ են կանգնել արեւելքում եւ հարավում, ու հետեւաբար նաեւ՝ ստիպված եղել նման նոր ռազմավարություն մշակելու։ Դաշինքի ղեկավարը նկատել է, որ իրենց համար կարեւոր է, որ պատրաստ լինեն պաշտպանվելուն եւ կայունության ապահովմանը։