Լևոն Քոչարյանը  պարգևատրվում է. տեսանյութ

Լևոն Քոչարյանը  պարգևատրվում է. տեսանյութ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը հաջողություն է գրանցել սպորտի ասպարեզում եւ արծաթե մեդալ  է նվաճել  ուժային եռամարտում:

Լևոն Քոչարյանն իր ինստագրամում այսօր արդեն հրապարակել է պարգևատրման պահը:

Հիշեցնենք, որ մարտի  22-24-ը Բելառուսում անցկացվում է ուժային եռամարտի Եվրոպայի գավաթը։ Մրցույթին մասնակցում է մոտ 70 մարզիկ։ Հայաստանի հավաքականն առաջնությունում լավ արդյունքներ է գրանցել: 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Մանվել Գասպարյանը: Պարգևատրվել են նաև 66 կգ Արմեն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ, 93 կգ Արայիկ Առաքելյանը ՝ արծաթե մեդալ, 105 կգ Հարութ Ավանեսյանը՝ բրոնզե մեդալ, 120 կգ Արկադյա Զաքարյանը՝ բրոնզե մեդալ։