Նուրսուլթան Նազարբաեւը բարձր պաշտոն կստանա ԵԱՏՄ-ում

Նուրսուլթան Նազարբաեւը բարձր պաշտոն կստանա ԵԱՏՄ-ում

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հնարավոր է դառնա ԵԱՏՄ պատվավոր նախագահ։ Նման որոշում ամենայն հավանականությամբ կընդունվի այսի տարվա մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, ինչպես հայտնում է ռուսական «Կոմերսանտը»։ Նման պաշտոն իրականում դեռեւս գոյություն չունի եւ գործառույթներն էլ դեռ պարզ չեն։ Ենթադրվում է, որ պատվավոր նախագահը կունենա ներկայացուցչական լիազորություններ եւ կազմակերպությունը կներկայացնի միջազգային հարթակներում։