Չինաստանը սպառնացել է Միացյալ Նահանգներին

Չինաստանը սպառնացել է Միացյալ Նահանգներին

Չինաստանը մտադիր է պատասխանել ԱՄՆ-ին, չինական Huawei ընկերության հետ ամերիկյան ընկերությունների համագործակցությունը արգելելու համար։

«Դա սխալ քայլ է, որին կհետեւի համարժեք պատասխանը։ Չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը սահմանափակվում են, եւ Չինաստանի կառավարությունը ձեռքերը ծալած չի նստի»,- հայտարարել է ԵՄ-ում Պեկինի դեսպան Չժան Մինն ըստ Bloomberg լրատվական գործակալության փոխանցման։

Չինացի դիվանագետը չինական հեռահաղորդակցության հսկայի հանդեպ Սպիտակ տան որդեգրած քաղաքականությունը որակել է որպես քաղաքականապես մոտիվացված եւ ասել, որ ամերիկյան կողմը ընկերությանը փորձում է խոչընդոտել՝ վարչական լծակներ կիրառելով։