Հոգևոր դասն ու հավատացյալները վրդովված էն, որ նույն ժամին վարչապետն ուղիղ եթերում հարցազրույց է տվել | Տեսանյութ

Հոգևոր դասն ու հավատացյալները վրդովված էն, որ նույն ժամին վարչապետն ուղիղ եթերում հարցազրույց է տվել | Տեսանյութ

Երեկ փորձեցինք մոնիտորինգ անել, թե հայաստանյան էլիտայից ովքեր են մասնակցել նախորդ օրվա համահայկական աղոթքին։ Հոգեւոր դասն ու հավատացյալները վրդովված էն, որ նույն ժամին վարչապետն ուղիղ եթերում հարցազրույց է տվել։ «Կարող ենք, չէ՞, մտածել, որ պատահական չէր, որովհետեւ աղոթքի ժամի եւ օրվա մասին շատ կանխավ էր հայտարարվել»,- ասաց էջմիածնի միաբանը: Մասնակցե՞լ եք աղոթքին` ՖԲ-ով հարցրեցինք նախարարներին․ ԿԳՄՍ նախարարը կարդաց՝ չարձագանքեց, Արսեն Թորոսյանը չկարդաց: ԱԳՆ-ում տեղյակ չեն եղել, որ նման «միջոցառում» կա, իսկ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն ասաց․ «Մենք այդ ժամին աշխատանքային քննարկման էինք»։ Ի՞նչ էիք քննարկում ժամը 7-ին։ «Կարեւոր հարցեր»:

Օրվա գլխավոր հրապարակումները` տեսանյութում.