«Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանի ու Վանեցյանի գլխավորությամբ այսօր Կոտայքում է եղել

«Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանի ու Վանեցյանի գլխավորությամբ այսօր Կոտայքում է եղել

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ հանրապետության մարզերում: Այսօր՝ հունիսի 16-ին, դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը եւ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Կոտայքի մարզ:

«Հրազդան քաղաքում բնակիչների հետ կայացած հանդիպմանը դաշինքի ներկայացուցիչները լսել են կոտայքցիներին հուզող հարցերը, նրանց մտահոգող խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղղությամբ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրով նախատեսված լուծումները եւ կոչ արել հունիսի 20-ին անպայման օգտվել իրենց ընտրական իրավունքից, ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը վճռորոշ դարձնել մեր պետության ապագայի կերտման գործում:

Այսօր մայրաքաղաքում եւս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է քարոզարշավը:

Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը թիմակիցների հետ շրջել է Նոր Նորք վարչական շրջանում, բակային հանդիպումներ ունեցել բնակիչների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։