Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակցային գործընթացի արդյունքում ուկրաինական գերությունից վերադարձվել է 95 ռուսաստանցի զինծառայող։

 Գերատեսչությունը նշում է, որ դրա դիմաց ուկրաինական կողմին է վերադարձվել 95 ռազմագերի։

«Ռուս զինվորականների՝ գերությունից վերադարձի ժամանակ հումանիտար բնույթի միջնորդական մասնակցություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները», - նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ 

Ազատ արձակված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա՝ ՌԴ ՊՆ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։