Մահացել է Կեմերովոյի նախկին երկարամյա նահանգապետ Տուլեևը

80 տարեկանում մահացել է Կեմերովոյի նախկին նահանգապետ Աման Տուլեևը։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Սերգեյ Ցիվիլյովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Մեր տարածաշրջանի կյանքի մի ամբողջ դարաշրջան կապված է Աման Գումիրովիչի հետ. նա ղեկավարել է դժվարին ժամանակներում։
Կուզբասի բնակիչները հիշում են Աման Տուլեևին որպես իսկապես ժողովրդական նահանգապետի, ով միշտ առաջին տեղում է դրել ժողովրդի շահերը։ Նրա մահն անդառնալի կորուստ է»,-նշել է Ցիվիլևը։
Աման Տուլեևը Կեմերովոն գլխավորել է 1997 թվականից։ Նա հրաժարական է տվել 2018 թվականի ապրիլին՝ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից հետո։ Այդ ժամանակ, ողբերգության հետևանքով զոհվել է 60 մարդ, որոնցից 37-ը՝ երեխաներ, այդ թվում՝ Աման Տուլեևի զարմուհի Տատյանան։
Քաղաքական գործիչը ավելի քան 20 տարի ղեկավարել է Կուզբասը։ Ապրիլի 10-ին Տուլերն ընտրվել է մարզային խորհրդարանի նախագահ։
Կարծիքներ