«Ժամանակ». Վարորդական վկայականի համար բավարար չեն լինի միայն գործնական ու թեստային քննությունները

 «Ժամանակ».  Վարորդական վկայականի համար բավարար չեն լինի միայն գործնական ու թեստային քննությունները

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի այլեւս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացին հաջող հանձնի թեստային եւ գործնական քննությունները:

Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում` ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ:


Այսպիսով, կառավարությունը ավտոդպրոցների համար գործ է կպցնում՝ նախապես ավտոդպրոցների գործունեությունը դարձնելով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Պատկերացնում եք, չէ՞, թե ուր է տանում այս ամենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում