Ինչի կարող է հանգեցնել ուշ քնելու սովորությունը․ գիտնականներ 

Ինչի կարող է հանգեցնել ուշ քնելու սովորությունը․ գիտնականներ 

Գիտնականները ասում են, որ ուշ քնելու սովորությունը կարող է բերել մարսողական խնդիրների, փորկապության, փորլուծության եւ որովայնի ցավերի։ Բացի այդ, քնի պակասը կարող է մարդու մոտ առաջացնել ցերեկային ժամերին քնկոտություն, հոգնածություն, աշխատունակության եւ իմունիտետի անկում։ Նման դեպքերում կարող է նաեւ արձագանքման ֆունկցիայի խաթարում լինի։

Մասնագետները նշում են, որ քնի մշտական պակասը կարող է մեծացնել հիպերտոնիայի եւ ինսուլտի հավանականությունը։ Հոգեբանական առումով, քնի խրոնիկ պակաս ունեցող մարդիկ ունենում են կենտրոնացվածության հետ կապված խնդիրներ, դառնում են ավելի նյարդային, իմպուլսիվ եւ տագնապային, ամփոփել են մասնագետները։ Որպես խնդրի լուծում՝ առաջարկվում է կարգավորել օրվա ռեժիմը, լրացնել քնի պակասը եւ սովորություն դարձնել օրն այպես դասավորել, որ քնի եւ հանգստի համար նախատեսված ժամանակը չկրճատվի ինչ որ բանի համար։