Ջամպաոլոն նշանակվել է «Միլանի» մարզիչ

Ջամպաոլոն նշանակվել է «Միլանի» մարզիչ

Մարկո Ջամպաոլոն նշանակվել է իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։Ակումբը 51-ամյա մասնագետի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել, եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Նա կհաջորդի Ջոնարո Գատուզոյին։

Պաշտոնապես Ջամպաոլոն կսկսի մարզել ակումբը հուլիսի 1-ից։ Նա սկսել է իր մարզչական կարիերան 2000 թվականից «Պեսկարայից»։ Ապա տարբեր իտալական ակումբներ է մարզել։