Իլոն Մասկը՝ Մարսի գաղութացման մասին

Իլոն Մասկը՝ Մարսի գաղութացման մասին

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ Մարս մոլորակի վրա մարդկանց գաղութի ստեղծումը եւ բնակեցումը առաջիկայում համարվում է անհնարին։ Ինքնաբավ քաղաքի կառուցումը «կարմիր մոլորակի» վրա առնվազն մի քանի տասնամյակ կտեւի եւ կպահանջի հազարավոր թռիչքներ դեպի այդ մոլորակ։ Մասկը մանրամասնել է, որ Մարսն ու Երկիր մոլորակը իրար մոտենում են միայն երկու տարին մեկ անգամ եւ միայն այդ «պատուհանի» ժաանակ է, որ ամենահարմարն է այնտեղ միջմոլորակային արբանյակների ուղարկման համար։ Ուստի առնվազն քսան տարի է պետք, որպեսզի հնարավոր լինի այնտեղ բազա ստեղծել ու ուղարկել բավարար քանակությամբ բեռ, առնվազն մեկ միլիոն տոննա կշռով։ Նշենք, որ առնվազն երկու միլիոն դոլար է պետք մեկ արբանյակ երկրի ուղեծիր դուրս բերելու համար, որից 900 հազար դոլարը միայն անհրաժեշտ վառելիքի համար է ծախսվում։