Խոստացել են, բայց խոստումից թռել են․ առեւտրականները խնձորներով եկել են կառավարության դիմաց (տեսանյութ)

Խոստացել են, բայց խոստումից թռել են․ առեւտրականները խնձորներով եկել են կառավարության դիմաց (տեսանյութ)
առևտրականներ

Կառավարության այսօրվա նիստին զուգահեռ դրսում բողոքի ակցիա էին իրականացնում Մաշտոցի պողոտայում եւ Հանրապետության հրապարակում բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիները։ Նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց՝ իրենց տանում են ոստիկանական բաժիններ՝ փողոցում առեւտրով զբաղվելու համար, սակայն այդպես էլ տարածք չեն տրամադրել․ «Խնդրում եմ՝ ժողովուրդ, միջամտեք, թող հարցերին լուծում տան։ Մեզ խոստացել ա, որ տարածքներ պետք ա հատկացնի բայց ցրեցին,ասեցին՝ չէ։ Չունենք հնարավորություն։ Խոստացել են, բայց խոստումից թռել են։ Ղեկավար ես հարցին մի հատ լուծում տուր»։

Առեւտրականներն իրենց հետ արկղերով խնձոր էին բերել՝ նշելով, որ չեն կարողանում վաճառել, բերել են հյուրասիրեն։