Սաուդյան Արաբիայում պետական նվագախումբն աղավաղել է ՌԴ պետական հիմնը՝ Պուտինի ներկայությամբ

Սաուդյան Արաբիայում պետական նվագախումբն աղավաղել է ՌԴ պետական հիմնը՝ Պուտինի ներկայությամբ

Ռուսաստանի նախագահի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել-Ազիզ ալ-Սաուդի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Սաուդյան Միապետության մայրաքաղաք Էր-Ռիյադում, թագավորական նվագախումբը աղավաղումներով է կատարել ՌԴ պետական հիմնը՝ երկու առաջնորդների ներկայությամբ։

Այս մասին հայտնում է RT-ն, հավելելով, որ հիմնում որոշ նոտաներ նվագախումբը սխալ է նվագել եւ այն նմանվել է չհաջողված իմպրովիզացիայի։ Ուշագրավ է այն, որ Ռուսաստանի նախագահը որեւէ կերպ զգացնել չի տվել դա ու հանգիստ լսել է մինչեւ կատարման ավարտը։