Քենթուկիում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մեկ մարդ

Քենթուկիում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մեկ մարդ

Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Միացյալ Նահանգներում սկսված բողոքի ակցիաները զերծ չեն եղել մարդկային զոհերից։ Քենթուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում ցույցերի ժամանակ մեկ մարդ է զոհվել։

CNN-ի հաղորդման համաձայն, նախօրեին տեղի ոստիկանությունն ու ազգային գվարդիան սկսել են ցրել ցույցերը։ Իրավապահների ուղղությամբ կրակ է բացվել։ Իրավապահներն էլ պատասխան կրակ են բացել, որի հետեւանքով տեղում մեկ մարդ զոհվել է։ Ներկայումս դեպքի առնչությամբ հարցաքննվում են ականտեսները՝ բոլոր հանգամանքները պարզելու համար։