«Լիվերպուլը» պատրաստվում է ԱՊԼ պատմության ամենաձեռնտու գործարքը կնքելուն

«Լիվերպուլը» պատրաստվում է ԱՊԼ պատմության ամենաձեռնտու գործարքը կնքելուն

«Լիվերպուլը» պատրաստվում է կնքել Անգլիայի Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենից ձեռնտու գործարքը, որը նաեւ կլինի իր տեսակի մեջ ռեկորդային։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Նրանք պատրաստվում են գործարք կնքել Nike-ի հետ, որը շատ ավելի խոշոր ու մասշտաբային կլինի, քան «ՄՅՈՒ»-ի եւ Adidas-ի 82 միլիոնանոց գործարքը։ Թե ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ չի բարձրաձայնվում։ Ներկայումս «Լիվերպուլը» համագործակցում է New Balance-ի հետ, ստանալով նրանից 50 միլիոն եվրո։ Հովանավորի փոփոխությունը նախատեսվում է արդեն հաջորդ սեզոնին։