Սուրեն Գրիգորյանը չկարողացավ ասել, թե քանի տոմսային փաթեթ է վաճառվել

Սուրեն Գրիգորյանը չկարողացավ ասել, թե քանի տոմսային փաթեթ է վաճառվել

Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե այսօրվա դրությամբ արդեն քանի՞ ամսական, եռամսյակային, տարեկան փաթեթներ են վաճառել։

Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, թե այս պահին անգիր չի հիշում, աշխատանքային կարգով կարող են հարցում ներկայացնել, տվյալները կտրամադրվեն։ 

Կուբատյանն արձագանքեց, որ կսպասի՝ այս նիստի ընթացքում պատասխանեն հունվարին վերգետնյա ուղևորափոխադրման թվի մասին հարցին։ 

Որոշ ժամանակ անց Տիգրան Ավինյանը ասաց, որ հունվարին «Երևան ավտոբուսի» ուղևորափոխադրումների քանակը կազմել է 6 միլիոն 936 հազար, օրական ստացվում է՝ 231 հազար ուղևոր է փոխադրում։