Ռուսաստանից գնված Ս-400 համակարգերը դեռեւս չեն անցել մարտական հերթապահության․ Մեւլյութ Չավուշօղլու

Ռուսաստանից գնված Ս-400 համակարգերը դեռեւս չեն անցել մարտական հերթապահության․ Մեւլյութ Չավուշօղլու

Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400 համակարգերը դեռեւս չեն անցել մարտական հերթապահության։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, ըստ CNN Turk-ի փոխանցման։ «Ս-400-ները դեռ ակտիվացված չեն։ Մեր զինվորները գիտեն ինչ անել որպեսզի Ս-400 համակարգերը ակտիվանան։ Մենք գնել ենք դրանք այն բանի համար, որ խիստ անհրաժեշտ էր մեզ»,- ասել է Չավուշօղլուն։