«Դեպի Հայք» հիմնադրամի կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ

«Դեպի Հայք» հիմնադրամի կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 21-32 տարեկան 45 հայ երիտասարդ կամավորների: Զրուցելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ՝ երիտասարդները ծանոթացել են ընկերության հաջողության պատմությանը, հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանն ու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներն: 
Անմիջական հանդիպումն էլ ավելի է ոգեւորել երիտասարդների՝ հայրենիքը եւ սեփական արմատները բացահայտելու ցանկությունը: Ռալֆ Յիրիկյանի հետ զրույցի ընթացքում նրանք նաեւ խորհուրդներ են ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ: 

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում եւ բարձր է գնահատում երիտասարդ սփյուռքահայ կամավորների՝ հայրենիք ացելելու որոշումը եւ Հայաստանի տարբեր մարզերում կամավորական տարբեր նախագծերի մասնակցելու պատրաստակամությունը: Պետք է հիշել, որ հաջողության հասնելու ուղին հեշտ չէ, սակայն հստակ նպատակներ, դրանց հասնելու համար քայլեր, համբերատարություն, պատասխանատվություն ու առողջ թիմ ունենալու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երիտասարդ կամավորները կիսել են իրենց տպավորությունները եւ պատմել Հայաստան այցելելու իրենց պատճառների մասին: Ոմանք ցանկացել են պարզապես ծանոթանալ հայկական մշակույթին, մյուսները՝ սովորել հայերեն եւ ձեռք բերել փորձ իրենց հետաքրքրությունների ոլորտում, որոշներն էլ՝ մնալ եւ ապրել Հայաստանում եւ իրականացնել տարբեր ծրագրեր ու նախագծեր Հայաստանի համայնքներում: 

Հանդիպումն ուղեկցվել է հետաքրքիր հարցուպատասխանով, քննարկումներով եւ ավարտվել ընկերության գլխամասային գրասենյակով շրջայցով:

«Դեպի Հայք» հիմնադրամի իրականացվող ծրագրերի շրջանակում, ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ այցելել են երիտասարդների ավելի քան 25 խմբեր: «Դեպի Հայք» հիմնադրամը Հայաստանում գործում է 2004 թվականից ի վեր եւ արդեն ունեցել է 1900 մասնակից 50 տարբեր երկրներից: