Առաջին անգամ իրականացվել է կորոնավիրուսով հիվանդի թոքի փոխպատվաստում

Առաջին անգամ իրականացվել է կորոնավիրուսով հիվանդի թոքի փոխպատվաստում

Եվրոպայում, Վիեննայի բժշկական համալսարանի մասնագետները առաջին անգամ իրականացրել են կորոնավիրուսով հիվանդ մարդու թոքի փոխպատվաստում։ Պացիենտը եղել է կին, 45 տարեկան։ Նա եղել է Կարինտիի բնակիչ։ Նրա մոտ արագ կերպով զարգացել է թոքային անբավարարություն եւ մեկ ամսվա ընթացքում ստիպված է եղել միացված մնալ թոքերի արհեստական օդափոխման սարքին։

Պացիենտի թոքերից մեկն այլեւս հնարավոր չի եղել փրկել, եւ բժիշկները որոշել են փոխպատվաստում իրականացնել, ինչը հաջողվել է։ Ներկայումս պացիենտի վիճակը լավ է, բոլոր օրգանները գործում են բնականոն կերպով։