Հայաստանը կմիանա խոշոր կատվազգիների հարցերով դաշինքին

Հայաստանը միանալու է խոշոր կատվազգիների պահպանությամբ զբաղվող միջազգային դաշինքին։ Համապատասխան որոշումը հաստատվեց կառավարության մայիսի 22-ի նիստում։
Դաշինքին միանալը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ նպաստելու Հայաստանում բնակվող հազվագյուտ և վտանգված կատվազգիների՝ այդ թվում ընձառյուծի պահպանությանը։ Սա հնարավոր կդարձնի իրականացնել նոր և արդյունավետ ծրագրեր, կիրառել արդի մեթոդներ և մեծացնել այս կենդանատեսակների թվաքանակը։
Նախաձեռնության նպատակը նաև գիտական և գործնական համագործակցության խորացումն է։ Դաշինքի շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, համատեղ հետազոտությունների և մոնիտորինգի իրականացում։ Սա թույլ կտա ավելի խորը ուսումնասիրել խնդիրները և ձևավորել բարելավված մեթոդներ խոշոր կատվազգիների պահպանության համար։
Հայաստանն այս համագործակցությամբ վեր է հանում իր հանձնառությունը բնության պահպանության ոլորտում՝ ընդգծելով նաև միջազգային գործընկերության կարևորությունը կենսաբազմազանության պահպանման գործում։
Կարծիքներ