Ուկրաինայում հատուկ պաշտոնյա կա, ով պատասխանատու է հակառուսական սանկցիաների համար

Ուկրաինայում հատուկ պաշտոնյա կա, ով պատասխանատու է հակառուսական սանկցիաների համար

Ուկրաինայի ԱԳ նախարարության հաստիքակազմում նոր հաստիք է ավելացվել, ով պատասխանատու կլինի այդ երկրի կողմից այլ երկրների հանդեպ սահմանված սանկցիաների կիրառման եւ սանկցիոն քաղաքականության համար։ Այդ պաշտոնյան հատկապես ջանքեր է գործադրելու, որպեսզի ավելանա Ռուսաստանի դեմ սանկցիաները։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Այդ պաշտոնին ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբայի կողմից նշանակվել է Ալեքսեյ Մակեեւը։ Նշենք, որ Մակեեւը հանդիսանում էր հատուկ հանձնարարություններով դեսպան, նաեւ զբաղեցրել է Ուկրաինայի ԱԳՆ քաղաքական հարցերի տնօրենի պաշտոնը։