«Արևմտյան Հայաստանը տեսնեմ ու նոր մեռնեմ» սկզբունքից այն կողմ մենք չենք գնում․ «Զինվորի կենացը խմելու» մակարդակին ենք

«Արևմտյան Հայաստանը տեսնեմ ու նոր մեռնեմ» սկզբունքից այն կողմ մենք չենք գնում․ «Զինվորի կենացը խմելու» մակարդակին ենք

Պատերազմից հետո մենք պիտի անեինք հետևություններ։ Պատերազմից հետո մի շարք հարցեր պիտի վերանայվեր, վերանայվեր թե շարքային քաղաքացու, թե քաղաքական ուժերի կողմից, սակայն այդ ամենը տեղի չի ունենում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ-ական Հայկ Դերզյանը։

«Կա խնդիր քաղաքացու հետ խոսելու։ Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ մարդկանց հետո ուղիղ ու պարզ չեն խոսում։ Գործող իշխանությունը այն, ինչ հիմա կատարվում է, դրա մասին չէր խոսում, խոսում էր նրա մասին, թե դեռ երեք տարի կա և այլն։ Մենք մի քանի օր առաջ ենք եղել Արցախում ու ես ուղղակի զարմացել էի, թե ինչպիսի շինաշխատանքներ են գնում այն հատվածներում, որոնք որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Իսկ մեր իշխանությունները, Արցախի իշխանությունները ի՞նչ են արել, ոչ մի բան։ Մենք հերթական անգամ հայտնվել ենք «զինվորի կենացը խմելու» մակարդակին։ «Արևմտյան Հայաստանը տեսնեմ ու նոր մեռնեմ» սկզբունքից այն կողմ մենք չենք գնում։ Այսօր այնպիսի մի իրավիճակում ենք, երբ ամեն ինչ մեր պատմության մեջ կրկնվում է»,- հավելեց նա։