Ֆրանցիսկոս Պապը վերադարձել է Սուրբ Աթոռ 

Ֆրանցիսկոս Պապը վերադարձել է Սուրբ Աթոռ 

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը վերադարձել է Վատիկան։ Այս մասին հայտնում է Vatican News պարբերականը։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հրապարակեռլ է Սրբազան Քահանայապետի կիրակնօրյա Angelus աղոթը։ Կաթոլիկ եկեղեցու Հովվապետը տրտմած է, որ վերսկսվել են իսրայելական ինտենսիվ ռմբահարումները Գազայի սեկտորում, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ են մեռնում եւ ստանում վիրավորում։ Սրբազան Քահանայապետը հորդորել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ խիզախություն ցուցաբերել՝ վերսկսելու երկխոսությունը, որպեսզի ազատ արձակվեն պատանդները եւ վերջնականապես դադարի կրակը։ «Մարդասիրական իրավիճակը Գազայի սեկտորում վերստին չափազանց լրջացել է»,- նշել է Սրբազան Քահանայապետը։

Վերջինս նաեւ խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին՝ իր ուրախությունը հայտնելով այդ առնչությամբ։ Ֆրանցիսկոս Պապը հույս է հայտնել, որ փաստաթուղթը շուտով կստորագրվի եւ կօգնի Հարավային Կովկասում ամուր խաղաղության հաստատմանը։