ՌԴ իշխանության դաշնային մարմինները կանցնեն հեռավար աշխատանքի

ՌԴ իշխանության դաշնային մարմինները կանցնեն հեռավար աշխատանքի

ՌԴ կատավարությունը հանձնարարել է իշխանության դաշնային մարմիններին իրենց աշխատակիցների մեծ մասին տեղափոխել մարտի 27-ից հեռավար աշխատանքի։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։ Միաժամանակ նաեւ, հանձնարարականի մեջ նշված է, որ պետք է ստեղծվեն լիարժեք պայմաններ, որպեսզի գործադիր իշխանության բոլոր օղակներն աշխատեն առանց խափանումների։ Իշխանության մարմինները ներկայացնելու են նաեւ զեկույցներ իրենց աշխատակազմներում 14-ից փոքր տարիքի երեխա ունեցող, հղի եւ 60-ն անց աշխատակիցների մասին։