Երբ Իրանը կհարձակվի Իսրայելի վրա․ հայտնի է օրը 

Երբ Իրանը կհարձակվի Իսրայելի վրա․ հայտնի է օրը 

The Jerusalem Post-ը գրում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 12-ին եւ 13-ին, եբրայական ժողովրդի աղետի՝  Թիշա-Բեավի օրը Իրանը կհարձակվի Իսրայելի վրա։ Պարբերականը գրում է, որ Sky News Arabia-ն արեւմտյան հետախուզական ծառայություններում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, հաղորդել է, որ նույնիսկ կան ապացույցներ, որ Իրանը հենց Թիշա-Բեավի օրն է մտադիր հարձակվել Իսրայելի վրա, որն այս տարի լինելու է օգոստոսի 12-13-ին։ Իրանը հարձակվելու է Իսրայելի վրա, ի պատասխան ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։

Նշվում է նաեւ, որ Իրանի գրոհը ենթադրաբար կոորդինացվելու է «Հըզբոլլահի» հետ։ Բացի այդ, նշվում է, որ Իսրայելի վրա եբրայական ժողովրդի համար սրբազան սգո օրը հարձակման իրականացումը իսրայելացիների վրա էմոցիոնալ եւ հոգեբանական ծանր ազդեցություն թողնելու համար է արվում։

Հիշեցնենք, որ Թիշա-Բեավը հանդիսանում է եբրայական օրացույցի ամենից տխուր հիշատակության օրերից մեկը, որը նվիվրած է Երուսաղեմի առաջին եւ երկրորդ տաճարների ավերմանը։