Մարդկության պատմության ամենաշոգ օրը․ գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ հուլիսի 22-ը եղել է Երկիր մոլորակի վրա պատմության ամենաշոգ օրը առնվազն վերջին 120 հազար տարում։ Այս մասին հայտնում է Կլիմայական մոնիթորինգի եվրոպական ծառայությունը, ըստ Associated Press (AP)-ի փոխանցման։ Copernicus արբանյակից արված լուսանկարի նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ հուլիսի 21-ի՝ կիրակի օրվա համեմատ, երկուշաբթի մեր մոլորակի վրա 0․06 աստիճանով տաք է եղել, երբ արձանագրվել է նախորդ ռեկորդը։
Այս շաբաթվա գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է 17,5 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Գիտնականները վերստին ահազանգում են, որ կլիմայական փոփոխությունների մեջ հիմնական «ներդրումը» կատարում են մարդածին գործոնները, մասնավորապես՝ ջերմոցային գազերի արտանետումը։ Մասնագետները նշում են, որ առանց այս գործոնի, նման ջերմային ռեկորդներ չէին արձանագրվի։
Կարծիքներ