Ռուսներն ազատագրել են Կուրսկի մարզի Գորնալսկի վանքը. ԶԼՄ

Ռուսներն ազատագրել են Կուրսկի մարզի Գորնալսկի վանքը. ԶԼՄ

ՌԴ զինվորականներն ազատագրել են Կուրսկի մարզի Գորնալսկի Սուրբ Նիկոլաևսկի Բելոգորսկի տղամարդկանց մենաստանը։ 

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Հյուսիս» զորախմբի աղբյուրը։

«Հակառակորդի դիմադրությունը կոտրվել է, Գորնալսկի Սուրբ Նիկոլաևսկի վանքն ազատագրվել»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վանքն օգտագործել են բացառապես ռազմական նպատակներով՝ այնտեղ տեղադրելով ԱԹՍ–ների կառավարման կետեր և հրետանային կայանքներ։