Գիլոյանը նոր աշխատանք ունի

Տարեվերջին «Հրապարակը» գրել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը պատրաստվում է ազատման դիմում գրել ու հեռանալ: Օրեր առաջ Գիլոյանը իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: Թեպետ մեզ հետ զրույցում նշել էր, որ դեռևս չունի կոնկրետ որոշում, սակայն հնարավոր է, որ աշխատանքից ազատման դիմում գրի, քանի որ ընտրվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու է նոր աշխատանքային պարտականություններին:
Այսօր Գիլոյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ անցել է նոր աշխատանքի, որպես Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ: Նա նշեց, որ այս պահին արտերկրում է, սակայն օրեր անց վերադառնալու է: Մեր այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, մեր զրուցակիցն ասաց, որ նման բան չկա, իր ազատման դիմումի պատճառը նոր աշխատանքն է. «Այս չորս տարիների ընթացքում ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»:
Կարծիքներ