Երկու ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է

Երկու ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է

Կորոնավիրուսի հետ կապված մեր այսօրվա վիճակը հետևյալն է, մենք ունենք 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, 100-ին մոտ քաղաքացիներ էլ մեկուսացման ռեժիմից դուսր են եկել։ Այսինքն՝ նրանց մոտ բացասական է եղել պատասխանը, նրանք չեն էլ հիվանդացել։ Եվ այսօր էլ սպասում են առողջացման և ապամեկուսացման դեպքերի։