Քերոբյանն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան

Քերոբյանն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան

Նոյեմբերի 25-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան։

 Պատվիրակությանը հակիրճ ներկայացվել է ձեռնարկության պատմությունը, որից հետո հյուրերը ծանոթացել են թողարկվող արտադրանքին, որը ներառում է քաղաքային էլեկտրական տրանսպորտի ողջ տեսականին՝
դասական տրոլեյբուսներից ու տրամվայներից մինչև
լիցքավորվող ավտոնոմ ընթացքով տարբերակներ,
հիբրիդային ավտոբուսներ, ինչպես նաև
երթուղու ելքային ու վերջին կանգառներում 5-ից 7 րոպե տևողությամբ էքսպրես լիցքավորմամբ աշխատող էլեկտրական ավտոբուսներ ու
երկար տարածությունների համար նախատեսված գիշերային լիցքավորմամբ էլեկտրոբուսներ։