Ինձ հրավիրել են ՀՅԴ-ից, ես եկել եմ. ովքեր են մասնակցում ՀՅԴ գրասենյակում ընթացող հանդիպմանը

 Ինձ հրավիրել են ՀՅԴ-ից, ես եկել եմ. ովքեր են մասնակցում ՀՅԴ գրասենյակում ընթացող հանդիպմանը

Գրել էինք, որ ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ փակ հանդիպում է մեկնարկել։ Քիչ առաջ ժամանեցին նաեւ ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, ավելի վաղ հայտնել էինք, որ այստեղ է նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Գրել էինք նաեւ, որ ՀՅԴ գրասենյակում են գտնվում «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը , սակայն նրանք լքեցին շենքը, ամենայն հավանականությամբ այլ հանդիպման էին հրավիրված։

«Մենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք, այսօր այդ հանդիպումներից մեկն է։ Ինձ հրավիրել են ՀՅԴ-ից, ես եկել եմ»,- ասաց Շարմազանովը։

Քիչ առաջ ժամանեց նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ այո, ինքն էլ է հրավիրված հանդպմանը, որի ավարտից հետո միայն նոր կխոսի։

Քիչ առաջ ժամանեց նաև ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը