Սամվել Կարապետյանի կնոջ շնորհավորանքը՝ դստերը

Սամվել Կարապետյանի կնոջ շնորհավորանքը՝ դստերը

Գործարար Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը շնորհավորել է դստեր ծննդյան օրը։ Նա գրառում է կատարել սոցկայքի իր էջում։

«Ոչ այդքան հայտնի Տաշիր քաղաքում 30 տարի առաջ մի աղջիկ է ծնվել։ Իսկ նա ծնվել է հայ ժողովրդի համար շատ բարդ մի օր՝ ապրիլի 24-ին ։ Սակայն, մեկ ընտանիքի համար նրա հայտնվելով այս օրը լուսավոր է դարձել։ Նա արևի նման լուսավորեց իր շուրջը, մեծ երջանկություն է բերեց այդ տուն։ Եվ ահա աղջիկը մեծացել է եւ դարձել է գեղեցիկ, խելացի, ուժեղ կին: Եվ նրա անունը Տաթևիկ է ։

30 տարին՝ հրաշալի տարիքը է։ Արդեն կան բաներ, որոնցով հպարտանում ես, բայց կա նաև ձգտելու ցանկություններ։ Դեռ կա էներգիա և պոռթկում հասնելու նորանոր բարձունքների. Քո մեջ մնաց այդ երիտասարդական էնտուզիազմը, բայց կուտակված փորձն էլ արդեն կա ։ Իմ աղջիկը՝ ամենակարեւորը երջանիկ եղիր: Թող քո մեջ վառվի այն հուրը, որով դու տաքացնում ես քո մտերիմներին ու սիրելի մարդկանց։ Ապրիր վառ, գեղեցիկ, միշտ հավատա հրաշքին և հպարտությամբ ձգտիր քո հետագա նպատակներին »։