5 միլիոնի համար նախ պետք է երկրից արտահոսքի նվազեցում, ապա թռիչքաձև տնտեսական աճ

5 միլիոնի համար նախ պետք է երկրից արտահոսքի նվազեցում, ապա թռիչքաձև տնտեսական աճ

Հայաստանի՝ մինչև 2050թ․ զարգացման ռազմավարություն, գաղափար, տեսլական, ձևակերպված արժեքներ, գործիքներ, թիրախներ, նպատակներ ու մեգա-նպատակներ այս ամենի մեջ՝ որպես սույն ռազմավարության նպատակ՝ 
Նվաճել 25 օլիպիական մեդալ։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն էլ  դառնա աշխարհի առաջնության մեդալակիր։

Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանի բնակչոթյունը մինչև 2050-ը դարձնենք 5 միլիոն մարդ։

Բոլոր այս մեգա-ծրագրերը վարչապետ Նիկոլ Փաշինայնը հնչեցրեց իր՝ Հայաստանի մինչև 2050թ․ զարգացման ռազմավարության մեջ։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ֆուտբոլի ու օլիմպիական մեդալների մասին ոչինչ չի կարող ասել, բայց ժողովրդագրության առումով, Նիկոլ Փաշինյանի պլաններն իրատեսական չի համարում։ «Տեսականորեն հնարավոր, սակայն ոչ այնքան իրատեսական։  Իսկ բնական աճի տեսանկյունից սա  անիրատեսական է։ Դրա մասին անիմաստ է խոսելն անգամ, այստեղ միակ գործոնը մնում է միգրացիան, որը ծանրակշիռ սոցիալական խնդիր է, որը ենթադրում է տնտեսական ու սոցիալական  ոչ  անգամ  աճ, այլ թռիչք։ Իսկ այդ թռիչքը մոտակա ժամանակներում այնքան էլ լուրջ չեմ համարում»,-մեկնաբանեց ժողովրդագրության մասնագետը։ Սրա համար կան առաջնահերթություններ ու խնդիրներ, որոնք պետք է լուծել նման սպասումներ ունենալու մասին հայտարարություններ անելուց առաջ։ Նախ՝ կանգնեցնել երկրից արտահոսքը որպես առաջին խնդիր, որից հետո արդեն «թռիչքաձև աճեր» և այլն։

Իսկ բնական աճի համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ․ բնակչության մեծ թիվ, սեռա-տարիքային համապատասխան կազմ Ռուբեն Եգանյանը, նախևառաջ,  չի կարծում, որ Հայաստանում կա 3 միլիոն մարդ, կարծում է՝ լավագույն դեպքում 2 մլն․ 800 հարզար։ Հաջորդ տարի՝ 2021-ին լրանում է Հայաստանում անցկացված վերջին մարդահամարի 10 տարին, և ըստ մարդահամարի մասին օրենքի պահանջների՝ այն պետք է անցկացվի ամեն տասը տարին մեկ։ Հիմա Ռուբեն Եգանյանն ասում է՝թող անցկացնեն ու հաշվեն։