Ռուսաստանի ո՞ր թիրախներին արևմտյան զենքով կհարվածի Կիևը, եթե թույլատրեն

Ռուսաստանի ո՞ր թիրախներին արևմտյան զենքով կհարվածի Կիևը, եթե թույլատրեն

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նշել է այն թիրախները, որոնք Ուկրաինան կհարվածի, երբ Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան զենք օգտագործելու թույլտվություն ստանա։

«Մենք զենք կօգտագործենք միայն ռազմական թիրախների դեմ, առաջին հերթին՝ հրթիռային համակարգերի դեմ, որոնք գրեթե ամեն օր հարվածներ են հասցնում բնակեցված տարածքներին։ Սա հանգեցնում է խաղաղ բնակիչների մահվան։ Գիտեք, թե քանի դպրոց և հիվանդանոց է ավերվել Ուկրաինայում, այդ թվում՝ հայտնի «Օխմատդետ» հիվանդանոցը։
Փաստորեն, այն ավերվել է Կիևի կենտրոնում ռուսական թեւավոր հրթիռների հարվածների արդյունքում։ Նման դեպքեր լինում են ամեն օր։ Մահանում են ոչ միայն մեծերը, այլեւ երեխաները։ Իսկ վերջին հարձակումները Պոլտավայի, Խարկովի, Սումիի վրա. փաստորեն, Ուկրաինայում չկա մի քաղաք, որը չզգա կամ չկրի այդ կորուստները»,- ասել է Սիրսկին CNN-ին տված հարցազրույցում՝ նշելով պատերազմի ամենօրյա սարսափելի հետևանքների մասին:
Նրա խոսքով՝ արեւմտյան հեռահար զենքի կիրառման հիմնական խնդիրը հակառակորդի հրթիռային զենքերի դեմ պայքարն է։

«Իհարկե, դրանք հարձակումներ են նրանց պահեստների վրա, հենակետերի, որտեղ զենք է պահվում, որտեղ պահվում է բանակի վառելիքը: Իհարկե, սա նրանց ողջ լոգիստիկան է, որն ապահովում է այդ զինատեսակների տեղափոխումն առաջնագիծ։ Իհարկե, դրանք օդանավակայաններ են, որտեղից ռուսական բանակի հարվածային ինքնաթիռները, նրա օդատիեզերական ուժերը, օգտագործում են հրթիռային զենքեր, օգտագործում են իրենց ղեկավարվող ռումբերը սահող մոդուլներով, որոնք գցում են 70 կիլոմետր կամ նույնիսկ ավելին։ Կրկին թիրախում են դպրոցներն ու համայնքները»,- նշել է Սիրսկին:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականները կռվում են ռուսական բանակի, այլ ոչ թե խաղաղ բնակչության դեմ։