ԵՄ-ն արագ արձագանքման ուժեր կձեւավորի․ Լեհաստանի ԱԳ նախարար

Եվրամիությունը կձեւավորի արագ արձագանքման ուժեր, եթե անհրաժեշտություն առաջանա Եվրոպայի պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ հունական Kathimerini պարբերականի հետ զրույցի ընթացքում։ Այն ամենայն հավանականությամբ կկոչվի Եվրոպական լեգիոն։
Լեհական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ ներկայումս ակտիվ խոսակցություններ են ընթանում այն մասին, որ ԵՄ-ն միասնական բանակ է պատրաստվում ստեղծել։ Դա, ըստ նրա, որոշակի խառնաշփոթ է ստեղծում, քանի որ ենթադրում է ագային բանակների միավորում։
Ըստ նախարար Սիկորսկու, նման բան երբեք տեղի չի ունենա։ Սակայն միաժամանակ, ԵՄ-ն գտնվում է ռազմական պոտենցիալի ձեւավորման փուլում, որը լինելու է արագ արձագանքման ուժերի տեսքով։ Ռադոսլավ Սիկորսկին նաեւ ասել է, որ Եվրոպան պետք է մեծ պատրաստանատվություն ստանձնի, քանի որ Միացյալ Նահանգները հիմա կենտրոնացած է Չինաստանի վրա։
Կարծիքներ