Այսօր կայանալու են ՉԼ հերթական հանդիպումները․ Մխիթարյանը ևս խաղ ունի

Այսօր կայանալու են ՉԼ հերթական հանդիպումները․ Մխիթարյանը ևս խաղ ունի

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի կունենան աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հերթական հանդիպումները։

A  խմբում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ուժերը կչափի թուրքական «Գալաթասարայի» հետ, իսկ «Կոպենհագենը» կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ B խմբում «Արսենալը» Լոնդոնում կխաղա իսպանական «Սևիլյայի», ՊՍՎ-ն՝ «Լանսի»։ C խմբում իտալական «Նապոլին» կընդունի «Ունիոն Բեռլինին», իսկ «Ռեալը» «Բրագային»։

D խմբում «Ռեալ Սոսիեդադը տանը կընդունի պորտուգալական «Բենֆիկային»,  «Զալցբուրգը»  կխաղա Մխիթարյանի  «Ինտերի» հետ։