«Ընկերների» դերասանական կազմը հանդես կգա նոր նախագծով

«Ընկերների» դերասանական կազմը հանդես կգա նոր նախագծով

 

WarnerMedia-ն հաստատել է, որ «Ընկերները» սերիալի դերասանական կազմը վերամիավորվել է եւ հանդես կգա նոր նախագծով, որը նախատեսված է HBO Max ստրիմմինգային հարթակի համար։ Այն կթողարկվի այս տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է WarnerMedia-ի պաշտոնական կայքը։ Նոր նախագծի ռեժիսոր եւ պրոդյուսեր կդառնա Բեն Վինսթոնը, ով կհամագործակցի «Ընկերների» պրոդյուսերի հետ։ Variety-ի փոխանցմամբ էլ բոլոր վեց դերասանները առնվազն 2,5 միլիոն դոլար կստանան նախագծում մասնակցության համար։ Նշենք, որ դեռ անցյալ տարի էին խոսակցություններ շրջանառվում, որ HBO-ն կարող է սկսի «Ընկերների» շարունակության նկարահանումները։ Սակայն այն ժամանակ The Hollywood Reporter-ը գրում էր, որ կողմերը դեռեւս շատ հեռու են ընդհանուր համաձայնությունից։