Մահացել է օսկարակիր սցենարիստ Ռոնալդ Հարվուդը
Մեծ Բրիտանիայում 85 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող, դրամատուրգ եւ սցենարիստ Ռոնալդ Հարվուդը։ Այս մասին հայտնում է Telegraph պարբերականը։ Հարվուդը մահացել է տանը՝ Սասեքսի կոմսությունում, սեպտեմբերի ութին։ Մահվան պատճառը չի բացահայտվում։ Ռոնալդ Հարվուդը /Հորվիցը/ ծնունդով Հարավային Աֆրիկայից է, ծագումով լիտվացի հրեա։ Տասնյոթ տարեկանում տեղափոխվել է Անգլիա, որտեղ ստացել է դերասանական կրթություն։ Առաջին վեպը հրատարակել է 1961 թվականին։ Գրել է «Շարքային Պոտտերը» կինոժապավենի սցենարը, որը նրա առաջին սցենարական աշխատանքն է։ Կյանքի ընթացքում գրել է քսան սցենար։ Ստացել է «Օսկար»՝ «լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում։
Կարծիքներ