Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական երեկոյով

Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական երեկոյով

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի Օպերայի և Բալետի ազգային թատրոնում տեղի կունենա Ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների և դիրիժորների մասնակցությանբ։